ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. Իրանի քաղաքացին իր վարած բեռնատարով Մեղրի-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում կողաշրջվել է
12:00 09.08.2020

Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. Իրանի քաղաքացին իր վարած բեռնատարով Մեղրի-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում կողաշրջվել է

Օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 19:10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 64-ամյա Իսա Մուգդանի Ագդան իր վարած Nissan մակնիշի բեռնատարով Մեղրի-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում և վնասվածքներ չի ստացել:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վ. Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Աղբյուր՝ shamshyan.com

12:00 09.08.2020

Ամենաշատ ընթերցվածները