ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Իսրայելում 3600 ադամանդներով պատված ոսկյա «բժշկական» դիմակ են պատրաստում
20:00 10.08.2020

Իսրայելում 3600 ադամանդներով պատված ոսկյա «բժշկական» դիմակ են պատրաստում

Իսրայելացի ոսկերիչները ստեղծում են աշխարհի ամենաթանկ բժշկական դիմակը, որը պատրաստված է լինելու սպիտակ ոսկուց և պատված՝ սև և սպիտակ ադամանդներով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ 

Նշվում է, որ բժշկական դիմակը կարժենա մոտ 1,5 միլիոն դոլար։

«18 կարատանոց սպիտակ ոսկուց պատրաստված դիմակը կզարդարվի 3,600 սպիտակ և սև ադամանդներով և հաճախորդի խնդրանքով կապահովվի ամենաբարձր որակի N99 ֆիլտրերով»,- հայտարարել է դիզայներ և ոսկերչական ֆիրմաների սեփականատեր Իսահակ Լևին:

Նման դիմակի ստեղծման պատվեր իսրայելացի ոսկերիչները ստացել են ԱՄՆ-ում բնակվող չինացի գործարարից: Հաճախորդը արտադրողների առաջ երկու պայման է դրել. դիմակը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ և պետք է դառնա աշխարհի ամենաթանկ նմանատիպ արտադրանքը: Վերջին պայմանը, Իսահակ Լևիի կարծիքով, ամենադյուրինն է։

Իսահակ Լևին լրագրողներին ցույց է տվել դիմակի մի  հատվածը։

Ադամանդները, որոնք կպատեն թանկարժեք իրը, թեև անհարմարություններ կստեղծեն տիրոջ համար՝ դիմակը կրելիս, այնուամենայնիվ, կօգնեն սեփականատիրոջը ուշադրության կենտրոնում լինել:

Ոսկերչի խոսքով, դիմակը կկշռի մոտավորապես 270 գրամ `գրեթե 100 անգամ ավելի, քան սովորական բժշկական դիմակը:

Աղբյուր` Panorama.am

 
 
20:00 10.08.2020