ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել
16:00 11.08.2020

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

COVID-19­ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Մինչ օրս նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որոնցից 231-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 254 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-իցժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ըժամը 22:00-ը ներառյալ։

Նորայր Շողիկյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 11.08.2020