ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Եղանակը Հայաստանում
14:00 13.08.2020

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին հատվածներում օգոստոսի 13-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ տեղ-տեղ սպասվում է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու արագացում` մինչեւ 15-20 մ/վ արագություն: Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ աստիճանաբար կնվազի:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ երեկոյան տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը` +31 +33:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Կոտայքի լեռներում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +16 +19, ցերեկը` +30 +32,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Լոռիում գիշերը` +10 +15, ցերեկը` +21 +26,

Տավուշում գիշերը` +15 +19, ցերեկը` +24 +29,

Արագածոտնի լեռներում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16 +19, ցերեկը` +29 +31,

Արարատում գիշերը` +17 +21, ցերեկը` +30 +33,

Արմավիրում գիշերը` +17 +21, ցերեկը` +30 +33,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +11 +15, ցերեկը` +20 +24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը` +30 +33,

Սյունիքի հովիտներում գիշերը` +16 +21, ցերեկը` +28 +32,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +26,

Արցախում գիշերը` +9 +13, ցերեկը` +24 +26 (հովիտներում գիշերը` +15 +20, ցերեկը` +28 +32):

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 13.08.2020