ԱՎԵԼԻՆ

Առողջապահություն

Ովքեր են առավել հաճախ մահանում կորոնավիրուսից
16:00 26.08.2020

Ովքեր են առավել հաճախ մահանում կորոնավիրուսից

Ամերիկայի Թուլեյն համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդները, ովքեր միաժամանակ տառապում են արյան բարձր ճնշումից, ճարպակալումից և շաքարախտից,  ավելի հաճախ, քան մյուսները մահանում էին վարակի հետևանքով առաջացած բարդություններից Գազետա.ռու-ի հաղորդմամբ, համապատասխան նյութը տեղադրված է EurekAlert! կայքում:

Փորձագետներն ուսումնասիրել են COVID-19-ով վարակված 287 մարդու վիճակը մարտի 30-ից ապրիլի 5-ը: Նրանց միջին տարիքը 61 տարեկան էր:

Նշվում է, որ հիվանդների 80 տոկոսն ունեցել են հիպերտոնիա, 65 տոկոսը` ճարպակալում, 54 տոկոսը՝ շաքարախտ։ Ուսումնասիրության մասնակիցները բաժանվել են երկու խմբի՝ նյութափոխանակության համախտանիշի ախտորոշմամբ (բոլոր դեպքերի 66 տոկոս) և առանց դրա:

Գիտնականները պարզել են, որ նյութափոխանակության համախտանիշով հիվանդների 56 տոկոսը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, 48 տոկոսին անհրաժեշտ է եղել  թոքերի արհեստական օդափոխություն, 37 տոկոսի մոտ  զարգացել է սուր շնչառական խանգարման համախտանիշ, իսկ 26 տոկոսը մահացել է: Երկրորդ խմբում այդ ցուցանիշները կազմել  է համապատասխանաբար՝ 24 տոկոս, 18 տոկոս, 11 տոկոս և 10 տոկոս։

Աղբյուր` Panorama.am

 
 
16:00 26.08.2020