ԱՎԵԼԻՆ

Առողջապահություն

Արյան անալիզի միջոցով կարելի է կանխատեսել հոգեկան շեղումների զարգացումն ապագայում
19:00 09.09.2020

Արյան անալիզի միջոցով կարելի է կանխատեսել հոգեկան շեղումների զարգացումն ապագայում

Պարզ արյան անալիզը կարող է կանխատեսել` մարդու մոտ ապագայում հոգեկան խնդիրներ կլինեն, թե ոչ: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում:

Ըստ The Daily Mail-ի` Royal College of Surgeons University-ի (Դուբլին, Իռլանդիա) գիտնականները վերցրել մոտ 20 տարեկան 133 մարդկու նմուշները, ովքեր հոգեբանական խանգարման զարգացման բարձր ռիսկեր ունեն: Համակարգչային վիզուալիզացման եւ արյան մեջ հարյուրավոր սպիտակուցներ վերլուծելու համար նախատեսված մեքենայական ուսուցման կիրառմամբ գիտնականները 93 տոկոսի դեպքում կարողացել են ճիշտ որոշել, թե կամավորներից ով կարող է հոգեկան խանգարում ունենալ ապագայում:

Մասնագետները 80 տոկոսի դեպքերում կարողացել են նաեւ պարզել, թե ում մոտ հաստատ խանգարումներ չեն լինի:

Հոգեկան հիվանդությունների հետ կապված սպիտակուցներից շատերը նույնպես մասնակցում են բորբոքային պրոցեսներին: Գիտնականներն առանձնացրել են 10 հիմնական սպիտակուց: Նրանց խոսքով` հիմքեր կան ենթադրելու, որ իմունային համակարգի փոփոխությունները ժամանակի ընթացքում վնասում են ուղեղը եւ հոգեկան խնդիրներ են առաջացնում: Եվ այս փոփոխությունները տեղի են ունենում բավականին շուտ:
Հայտնի է, որ հոգեկան խանգարումների զարգացման հավանականությունը մարդու մոտ մեծ է, եթե նրա ընտանիքում ինչ-որ մեկը նման խանգարումներ արդեն ունեցել է: Որոշակի գենետիկ մուտացիաներով ծնված երեխաները նույնպես վտանգի տակ են: Սակայն գործնականում մարդկանց միայն 20-30 տոկոսի մոտ, նույնիսկ չնայած բարձր ռիսկին, լիարժեք հոգեբանական խանգարում կառաջանա:

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 09.09.2020