ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում կորոնավիրուսի վեց նոր դեպք է հաստատվել
17:00 10.09.2020

Արցախում կորոնավիրուսի վեց նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվել են մեկուսացման մեջ:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որոնցից 283-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 38, ընդհանուր մեկուսացված են 55 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12 599 փորձանմուշի հետազոտություն:

Նորայր Շողիկյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 10.09.2020