ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ողբերգական դեպք Սևանում. ՊՆ 32–ամյա զինծառայող Նունե Ավետիսյանը Mercedes–ով ընկել լիճն ու տեղում մահացել
19:00 16.09.2020

Ողբերգական դեպք Սևանում. ՊՆ 32–ամյա զինծառայող Նունե Ավետիսյանը Mercedes–ով ընկել լիճն ու տեղում մահացել

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 53 կմ հատվածի հարևանությամբ գտնվող Սևանա լճում ավտեմեքենա կա։

Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Սյունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Նունե Ավետիսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը, ինչի հետևանքով տեղում մահացոլ է։

Ոստիկանները տեղում պարզել են նաև, որ նա ՀՀ ՊՆ զինծառայող էր, ինչի առիթով էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։

Աղբյուր՝ newsarmenia.am

19:00 16.09.2020