ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում
13:00 17.09.2020

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 295 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 671-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 925 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 283 է: Առ այսօր մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1208 է: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 231, փաստացի բուժվողներինը՝ 3232 (մեկ օրում ավելացել է 131-ով): Մեկ օրում արվել է 4319 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 252 158 թեստ:

Աղբյուր՝ tert.am

13:00 17.09.2020