ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հարձակում Բաղդադում ամերիկյան դեսպանատան ռազմական հատվածի վրա
15:00 17.09.2020

Հարձակում Բաղդադում ամերիկյան դեսպանատան ռազմական հատվածի վրա

Որոշ իրաքյան լրատվամիջոցներ հաղորդել են Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական հատվածի վրա հրթիռային հարձակման մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։

Sabrin News-ը, որը կապված է Իրաքի դիմադրության ուժերի հետ, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հարձակման է ենթարկվել  առաջադեմ հրթիռով, և որ դեսպանատան անվտանգության ուժերը ուժեղ պայթյուն լսելուց հետո փակել են դեսպանատան դռները:

Իրաքյան Sumaria News լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է, որ հրթիռը ընկել է Բաղդադի կանաչ տարածքում: Բաղդադի Կանաչ գոտու հարակից տարածքից, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը, տարածված տեսանյութը ցույց է տալիս, որ ԱՄՆ դեսպանատանը հրթիռների նախազգուշացման ազդանշանը ակտիվացած է:

Իրաքի պաշտոնական աղբյուրները դեռ չեն հրապարակել որևէ հայտարարություն՝ հարձակման ևւ դրա հնարավոր վնասների մասին: Երեքշաբթի վաղ առավոտյան, Բաղդադի Կանաչ գոտում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ արձակվել էին «Կատյուշա» տեսակի երկու հրթիռներ:

Աղբյուր` Panorama.am
15:00 17.09.2020

Ամենաշատ ընթերցվածները