ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բարեկարգվել են Մելիք Բարխուդարի ամարաթի և եկեղեցու բակերը
14:00 19.09.2020

Բարեկարգվել են Մելիք Բարխուդարի ամարաթի և եկեղեցու բակերը

Տեղի համայնքապետարանի ջանքերով բարեկարգվեցին Մելիք Բարխուդարի ամարաթի և եկեղեցու բակերը, մաքրվեցին տարածքները։ Աշխատակիցները տարածքն ազատեցին ավելորդ իրերից և շինարարական աղբից։ Գյուղի երիտասարդներից մեկի՝ Հարութ Դավթյանի նախաձռնությամբ էլ զբոսաշրջության զարգացման նպատակով մոտ օրերս այստեղ տուրեր կկազմակերպվեն։ Տուրիզմի զարգացմանը զարկ կտան նաև Հարութ Դավթյանի և Հասմիկ Բաղդասարյանի կողմից ստեղծված երկրագիտական թանգարանը, որի համար տարածքը տրամադրվել է Տեղի համայնքապետարանի կողմից։
Ի դեպ՝ Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարը՝ հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր դեմքերից մեկը, ծնվել է Տեղ գյուղում: Այստեղ է է գտնվում Մելիք Բարխուդարի ամարաթը, որը կառուցվել է 1783թ–ին։
Տանը կից է նաև Մելիք Բարխուդարի վերանորոգված եկեղեցին, իր կնոջ՝ Թաճումի պատվին: Իսկ գյուղից 3 կմ դեպի հարավ-արևելք, Խրովի ձորի բարձր քարափի վրա էլ գտնվում է Սռնեղցի կոչվող սրբավայրը: 10-րդ դարում Սյունիքի թագուհի Շահանդուխտ II-ի կողմից կառուցված Տեղ գյուղը հավակնում է դառնալ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։
 
14:00 19.09.2020

Ամենաշատ ընթերցվածները