ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
20:00 19.09.2020

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +29+31:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23, 

Լոռիում  գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +16+21, 

Տավուշում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+24,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31,

Արարատում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+31, 

Արմավիրում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+31, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +23+26,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+21,

Արցախում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+21 (հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +23+26):

Աղբյուր՝ news.am

20:00 19.09.2020

Ամենաշատ ընթերցվածները