ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հանրային քննարկում Կապանի քաղաքապետարանում
20:55 01.11.2017

Հանրային քննարկում Կապանի քաղաքապետարանում

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վիկարտ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապանի ավազակոպճագլքարային խառնուրդի երևակման տարածքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը:

Կապանի  ավազակոպճային խառնուրդի երևակումը գտնվում է Ողջի գետի ողողահունում, զբաղեցնում է մոտ 0.7 հա տարածք 736.5-740 մ բացարձակ բարձրությունների վրա: Երևակումը հայտնաբերվել է «Վիկարտ» ՍՊԸ-ի  աշխատակիցների կողմից  տարածքի նախնական  տեխզննման արդյունքներով: Նպատակ ունենալով ստեղծել շինարարական ավազի, խճի արտադրության հումքային բազա՝ ընկերությունը ցանկանում է իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ:

«Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Հերիքնազ Մկրտչյանը զեկուցեց, որ  փորձաքննական աշխատանքներն իրականացվում են շրջակա միջավայրի ազդեցության ուղղությամբ  գնահատման և փորձաքննության օրենքի շրջանակներում:

Նախնական գնահատման հայտում ներկայացվել է գործունեության  հնարավոր ազդեցության շրջանակները, տրվել են հրահանգներ, որոնց կատարման և իրականացման արդյունքում ազդեցությունները շրջակա միջավայրի վրա կնվազեն:

Երկրաբանահետախուզական  աշխատանքները  նախատեսվում է իրականացնել երկրաբանահանույթային, հետախուզական փորվածքների անցման, նմուշարկման և փորձնական  արդյունահանման աշխատանքների համալիրով:

Երկրաբան Մանվել Հարությունյանը նշեց՝ փորձաքննական գործընթացները վկայում են, որ կատարված նախնական  տեխզննման տվյալներով երևակման և դրան հարող տարածքներում կենդանական և բուսական աշխարհին վնաս չի սպառնում: Նրա խոսքով օգտագործվող պաշարները գետային բերվածքների  առատության շնորհիվ նույնիսկ մեկ սեզոնի ընթացում կարող են վերակագնվել:

Հավելենք, որ Կապանի ավազակոպճագլքարային խառնուրդի երևակումում նախատեսվում է կատարել երևակման ապագա շահագործման  ինժեներա-երկրաբանական,  հիդրո-երկրաբանական պայմանների ուսումնասիրություն:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.tv

20:55 01.11.2017

Ամենաշատ ընթերցվածները