ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է մոտ 4 անգամ
16:15 29.12.2017

10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է մոտ 4 անգամ

10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 3,8 անգամ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ այս մասին ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, մեջբերում է PanARMENIAN.Net-ը:

Նրա խոսքով մոտ 70 մլրդ դրամի անվանական ՀՆԱ-ն 10 տարում հասել է մոտ 270 մլրդ դրամի: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,7 անգամ՝ գերազանցելով 59 մլրդ դրամը: 2,2 տոկոսով աճել է միջին անվանական աշխատավարձը՝ 2007-ի 68.000 դրամից 2017-ին հասնելով 153.000 դրամի:

«Եթե 2007 թվականին Արցախում արտադրվում էր 90 միլիոն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այն կլինի մոտ 350 միլիոն կՎտ/Ժ՝ 10 տարում մոտ 3.8 անգամ ավելի: Իսկ ահա մի քանի տարուց հիդրոէներգետիկայի արտադրանքը կհասցնենք մոտ 800 միլիոն կՎտ/Ժ-ի»,- անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ նշել է Պետնախարարը:

10 տարում մոտ 40%-ով աճել է մշակվող հողատարածքների քանակը, իսկ արտադրված հացահատիկի ծավալն աճել է ավելի քան 3 անգամ՝ 2007-ի 52.000 տոննայից անցնող տարում հասնելով 160,000 տոննայի:

Լուսանկարը՝ ArtsakhPress.am-ի

16:15 29.12.2017

Ամենաշատ ընթերցվածները