ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Սաուդյան Արաբիան 10 մլրդ դոլարանոց մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսում
20:35 06.03.2018

Սաուդյան Արաբիան 10 մլրդ դոլարանոց մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսում

Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի իշխանությունները համաձայնել են համատեղ 10-մլրդ-դոլարանոց նախագիծ իրականացնել, որի շրջանակում Եգիպտոսի Սինայի թերակղզու հարավում մեգաքաղաք կկառուցվի:

Ինչպես նշում է cnbc.com-ը, որին հղումով փոխանցում է Tert.am-ը, այս մասին հայտարարվել է Կահիրեում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ-Սաուդի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հանդիպումից հետո:

Հատկանշական է, որ մեգաքաղաքի նախագծի մասին հայտարարվել է Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ:

Նախորդ տարի Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են 500 մլրդ դոլարով մեգաքաղաք կառուցել Թագավորության տարածքում ու այն անվանել NEOM: Ըստ նախագծի՝ քաղաքը 100%-ով կօգտագործի վերամշակված էներգիա: Ահռելի տարածություն զբաղեցնող քաղաքը սահմանակից կլինի Հորդանանին ու Եգիպտոսին:

Այնտեղ կզարգանան էներգետիկայի, ջրային ռեսուրսների, բիոտեխնոլոգիաների, առաջադեմ արդյունաբերության, սննդի ու ժամանցի ոլորտները:

Լուսանկարը՝ Copts-United.com-ի

20:35 06.03.2018