ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«ՏՏ-ն արտահանման ցուցանիշով մեր տնտեսության 3-րդ ոլորտն է». Վ. Մարտիրոսյան
14:35 31.03.2018

«ՏՏ-ն արտահանման ցուցանիշով մեր տնտեսության 3-րդ ոլորտն է». Վ. Մարտիրոսյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Tert.am-ին տված գրավոր հարցազրույցում ամփոփել է Նախարարության 2017թ.-ի գործունեությունը և նշում 2018թ.-ի առաջնահերթ ծրագրերը: Ըստ Նախարարի՝ նախորդ տարի ՀՆԱ-ի ծավալի մեջ ոլորտի գրեթե բոլոր ծառայությունների ծավալի աճ է գրանցվել, բացառությամբ ուղևորափոխադրումների, որը թեև կրճատվել է 2,8%-ով, սակայն ուղևորաշրջանառության ծավալն աճել է 2,6%-ով: Ըստ Նախարարի՝ կանոնակարգվել են ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները: 2018 թ. նախատեսվում է հաստատել և կյանքի կոչել ՏՀՏ ոլորտի զարգացման 2018-2030թթ. Ռազմավարությունը:

«ՏՏ-ն արտահանման ցուցանիշով մեր տնտեսության երրորդ ոլորտն է։ ՏՀՏ ոլորտի հզորացումը և երկիրը նորարարական, տեխնոլոգիական լուծումներով աշխարհում դիրքավորելը մեր պետության առաջնային նպատակներից է:

ՏՀՏ ոլորտում գործունեություն ծավալող մեծ ընկերություններն արդեն իսկ ներառված են խոշոր հարկատուների շարքում»,- ասել է նա:

-Պարո՛ն Նախարար, խնդրում եմ կարճ ամփոփել նախարարության 2017թ.-ի գործունեությունը և նշել 2018թ.-ի առաջնահերթ ծրագրերը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ առաջընթաց է նկատել հասարակությունը տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտներում: 

- ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բնութագրող հիմնական արդյունքային ցուցանիշները 2017թ. ՀՆԱ-ի ծավալի մեջ ունեցել են հետևյալ տեսքը.

·    տրանսպորտային ծառայությունների ծավալն աճել է 14,7%-ով և կազմել 195,1 մլրդ դրամ, այդ թվում՝ ցամաքային տրանսպորտինը՝ 11,1%-ով (118.3 մլրդ դրամ),

·    տեղեկատվական և կապի ծառայությունների ծավալն աճել է 5,3%-ով (233,8 մլրդ դրամ),

·    բեռնափոխադրումների ծավալն աճել է 36,9%-ով (28,1 մլն տոննա),

·    բեռնաշրջանառության ծավալն աճել է 9,7%-ով (4,3 մլրդ տ/կմ),

·    ուղևորափոխադրումների ծավալը թեև կրճատվել է 2,8%-ով (200,5 մլն ուղևոր), սակայն ուղևորաշրջանառության ծավալն աճել է 2,6%-ով (շուրջ 2,7 մլրդ ուղ/կմ):

Տրանսպորտի բնագավառում կարող ենք նշել, որ 50 չսպասարկվող համայնքներ ապահովվել են տրանսպորտային սպասարկմամբ, կանոնակարգվել են ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները: 2017թ. դեպի Ռուսաստան գործարկված 10 ավտոբուսային կանոնավոր երթուղիներով փոխադրվել է մոտ 200,000 ուղևոր:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

14:35 31.03.2018

Ամենաշատ ընթերցվածները