ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արցախի ՊԲ-ն հորդորում է ԶԼՄ-ներին չտարածել զոհերի մասին ոչ պաշտոնական տեղեկությունները
13:55 10.04.2018

Արցախի ՊԲ-ն հորդորում է ԶԼՄ-ներին չտարածել զոհերի մասին ոչ պաշտոնական տեղեկությունները

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից: 

«Համոզված եղեք, որ Պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջիններս դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով:

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը և հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

13:55 10.04.2018

Ամենաշատ ընթերցվածները