Հասարակական
Դեղին ծովում երկու նավ է բախվել
Դեղին ծովում Տանզանիայի և Հարավային Կորեայի դրոշներով երկու նավ է բախվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 3-ն անհետ կորել է, հայտնում է tass.ru-ն Հարավային Կորեայի առափնյա անվտանգության ծառայությանը հղումով, փոխանցում է Tert.am-ը:
Ծառայության տվյալներով բախումը տեղի է ունեցել լույս ապրիլի 12-ին՝ Մեմուլդո կղզու հյուսիս-արևմտյան ափից 10 կմ հեռավորության վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել է 17 մոտորանավակ:
Բացի այդ, ծովային ոստիկանությունն ազդակներ է ուղարկել բախման վայրին մոտ գտնվող նավերին՝ խնդրելով օգնել փրկարարներին: