ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սթիվեն Սիգալը Հայաստան կգա
19:15 19.04.2018

Սթիվեն Սիգալը Հայաստան կգա

Ապրիլի 22-ին Հայաստան է ժամանելու ամերիկացի հայտնի կինոդերասան, երաժիշտ Սթիվեն Սիգալը: Այս մասին հայտնել է «Հրապարակ»-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Նա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նշվում է, որ դերասանը կայցելի նաև Արցախ։

Սիգալը Հայաստան է գալու հոլիվուդյան հայազգի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի անձնական հրավերով։ Դերասանը հայաստանյան այցի ժամանակ կհանդիպի լրագրողներին և անձամբ կպատմի իր այցի նպատակների մասին։

Լուսանկարը՝ Youtube-ից

19:15 19.04.2018

Ամենաշատ ընթերցվածները