ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Կոչ ենք անում իշխանությունը ՀՀ Սահմանադրության կարգով խաղաղ փոխանցել». ԱՄՆ Պետքարտուղար
15:15 25.04.2018

«Կոչ ենք անում իշխանությունը ՀՀ Սահմանադրության կարգով խաղաղ փոխանցել». ԱՄՆ Պետքարտուղար

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն, տեղեկացրել է «Ամերիկայի Ձայնը» ռադիոկայանը:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սահմաններում:

Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:

Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,- ասել է նա:

Լուսանկարը՝ USEmbassy.gov-ի 
15:15 25.04.2018