ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Միջազգային կոալիցիայի ավիահարվածներից 883 խաղաղ բնակիչ է զոհվել
15:55 27.04.2018

Միջազգային կոալիցիայի ավիահարվածներից 883 խաղաղ բնակիչ է զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ 2014 թվականից սկսված պայքարի շրջանակում ավիահարվածների զոհ է դարձել 883 խաղաղ բնակիչ, նշված է կոալիցիայի ներկայացրած գրավոր զեկույցում, գրել է korrespondent.net կայքը, որին վկայակոչում է Tert.am-ը:

Հայտնի է, որ ևս 476 մահվան դեպք ներկայում հետաքննվում է: 

Զեկույցում նշվում է, որ 2014-ի օգոստոսից մինչ 2018-ի մարտը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում շուրջ 29,000 ավիահարված են հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքում: 

Այդ ընթացքում ստացվել է 2,135 հաղորդագրություն խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի մասին, դրանցից 227-ը եղել է ճշգրիտ:

Զեկույցում նաև ընդգծվում է, որ կոալիցիայի ձեռնարկած գործողությունների շնորհիվ հաջողվել է ԻՊ ահաբեկիչների գերությունից ազատագրել ավելի քան 7.7 մլն մարդու:

Լուսանկարը՝ IraqiNews.com-ի

15:55 27.04.2018

Ամենաշատ ընթերցվածները