Քաղաքական
Պատժամիջոցներից 20%-ով կրճատել է ՌԴ-ի ռազմական ծախսերը
Արևմտյան պատժամիջոցների հետևանքով անցյալ տարի Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է եղել 20 տոկոսով կրճատել ռազմական ծախսերը:
Այս մասին ասված է Ստոկհոլմի Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի մայիսմեկյան զեկույցում: Այս մասին փոխանցել է «Ազատություն» ռադիոկայանը:
Դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ այլ երկրների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերը անցյալ տարի աճել են, ասված է նույն զեկույցում:
Լուսանկարը՝ Golos-Ameriki.ru-ի