ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը». Արծրուն Հովհաննիսյան
16:35 03.05.2018

«Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել:

«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է տեղում աշխատող տեխնիկան:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող վերոնշյալ տեղեկությունը ու մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբևէ չեն թիրախավորել և չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը: Ինչպես միշտ՝ Արցախի զինված ուժերը շարունակում է հավատարիմ մնալ շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»,- ասված է Հովհաննիսյանի տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Armtimes.com-ի

16:35 03.05.2018

Ամենաշատ ընթերցվածները