ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը՝ ռուսական մամուլի ամենահիշատակվող անձանց 10-յակում
15:55 04.05.2018

Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը՝ ռուսական մամուլի ամենահիշատակվող անձանց 10-յակում

Վարչապետի պաշտոնից հրաժարական տված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնվել են ռուսական ԶԼՄ-ներում ամենահիշատակվող անձանց առաջին 10-յակում:

Ըստ ապրիլյան վարկանիշի, որը կազմել է «Նորությունների համալիր վերլուծության համակարգ»-ը, Սերժ Սարգսյանը 7-րդ հորիզոնականում է 34.323 հիշատակումով, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 9-րդ հորիզոնականում 26.056 հիշատակումով, հայտնել է Interfax.ru-ն, որին վկայակոչում է PanARMENIAN.Net-ը:

Ապրիլի տվյալներով առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է 192.451 հիշատակումով:

Տասնյակում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը, գործարար Օլեգ Դերիպասկան, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

15:55 04.05.2018

Ամենաշատ ընթերցվածները