Քաղաքական
Էրդողանը Լոնդոնում կհանդիպի Էլիզաբեթ թագուհու և Թերեզա Մեյի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Sweet Talk թուրք-բրիտանական համաժողովին մասնակցության շրջանակում մայիսի 13-15-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Մեծ Բրիտանիա, հայտնել է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, փոխանցում է Tert.am-ը։
Հայտնի է, որ Էրդողանն այդ ընթացքում հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի և երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ։
Հանդիպումը տեղի կունենա Բուքինգհեմյան պալատում։
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում տիրող իրավիճակը, կիպրոսյան հիմնախնդիրը, ահաբեկչության դեմ միջազգային պայքարը և այլ թեմաներ։
Լուսանկարը՝ Standard.co.uk-ի