ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կառավարության առաջին նիստը Փաշինյանի գլխավորությամբ կկայանա մայիսի 11-ին
14:35 10.05.2018

Կառավարության առաջին նիստը Փաշինյանի գլխավորությամբ կկայանա մայիսի 11-ին

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին նիստը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կկայանա մայիսի 11-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 11:00-ին»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ  նիստում  կայացած  անվանական,  բաց  քվեարկությամբ  «ԵԼՔ»  խմբակցության  ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

14:35 10.05.2018

Ամենաշատ ընթերցվածները