ԱՎԵԼԻՆ

Կրթություն

Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողների համար
19:00 18.07.2018

Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողների համար

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳ նախարարի 20.06.2018թ, հմ. 625-Ա/2 հրաման) Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ), Տիգրան Մեծ 67, հեռ.` 57-21-00/ և ՀՀ մարզերում՝ 

/ԿԱԻ Շիրակի մասնաճյուղ, ք. Գյումրի, Տիգրան Մեծ 67, հեռ.` 093 17-14-14/,
/ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր, Մանուշյան 2, հեռ.` 0322 2-99-73/,
/ԿԱԻ Գեղարքունիքի մասնաճյուղ, ք. Գավառ, Արծրունու 98, հեռ.` 0264 2-13-66/,
/ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղ, ք. Հրազդան թիվ 13 ավագ դպր, հեռ.` 096-57-24-02/,
/ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղ, ք. Գորիս, Գուսան Աշոտի 32, հեռ.` 0284 2-40-00/,
/ԿԱԻ Կապանի մասնաճյուղ, ք. Կապան, Շահումյան 16ա, հեռ.` 0285 2-27-67/, 
/ԿԱԻ Տավուշի մասնաճյուղ, ք. Իջևան, Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/, 
/ԿԱԻ Վայոց Ձորի մասնաճյուղ, ք. Եղեգնաձոր, Արսենյան 11, հեռ.` 0281 2-01-60/:

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձն, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն  յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1.դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափի երկու լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն  յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը.
5.անձնագրի պատճենը.
6.ստացած վերջին հավաստագրի պատճենը /դրա առկայության դեպքում/.
7.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հա¬վաս¬տող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
8.«Արդշինբանկ» ՓԲԸ-ում Կրթության ազգային ինստիտուտի 2472300529500010 հաշվեհամանին փոխանցված գումարի անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են: Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում:

Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 9:00-ից 14:00-ն, կամ այլ գրաֆիկով:

Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են  2018 թվականի հուլիսի 9-ից օգոստոսի 8-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57-48-20, 55-92-98/  և ԿԱԻ մասնաճյուղերում` ամեն օր /բացի կիրակի օրերից/` ժամը 9:00-ից 16:00-ն: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան օգոստոսի 14-ը:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ և նրա մասնաճյուղեր:

ՀՀ ԿԳՆ

19:00 18.07.2018