ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ
16:30 31.07.2018

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ

«Առավոտի» տեղեկություններով` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջին տեղը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ` զրպարտության և գործարար համբավի վերականգնման հիմքով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել էր տեսանյութ, որում, ըստ տեսանյութի հեղինակների, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցը սնունդ է մատակարարում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներին։ Տեսանյութի տարածման հաջորդ օրը ԶՊՄԿ-ն պարզաբանում էր տարածել՝ որակելով «Լիդիանի» հայտարարությունը իբրև բացարձակ ապատեղեկատվություն։

Աղբյուրը՝ «Առավոտ» օրաթերթ 

16:30 31.07.2018

Ամենաշատ ընթերցվածները