ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Թաքնված ճանապարհ» նախաձեռնությունը Շվանիձոր գյուղում
13:00 09.08.2018

«Թաքնված ճանապարհ» նախաձեռնությունը Շվանիձոր գյուղում

«Թաքնված ճանապարհ» նախաձեռնության կամավորական խումբը` Նանոր Բալաբանյանի գլխավորությամբ 10-օրյա «Ամառային ճամբար» էր իրականացնում Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում:

Կարիերայի ուսուցման խթանում, անգլերեն - արվեստ, լրագրություն –լուսանկարչությունը և պար ճամբարի հիմքում այս թեմաններն են, որոնք երիտասարդները տարբեր տարիքային խմբերում են անցնում:

Կարիերայի ուսուցման խթանում լսարանում ենք: Մոդել, տնտեսագետ, դերասան, բանկի կառավարիչ… երիտասարդների ընտրած մասնագիտությունները տարբեր են: Հարցազրույցի փուլ են անցնում, հերթով լսարան են մտնում՝ ներկայանում, իսկ ահա հարցազրույց վերցնող Հայարփին շատ խիստ է մոտիկանում… ողջունելու խոսքը, շարժուձևը, խոսքի կուլտուրան, հագուստը, ոչինչ նրա աչքից չի վրիպում, հերթով բացատրում է յուրաքանչյուր դետալի դերը և կարևորում:

«Թաքնված ճանապարհ»նախաձեռնությունը Շվանիձոր գյուղին նվեր էր բերել՝ մանկական խաղահրապարակի կարուսելներ, որոնք էլ վերջին օրը հանդիսավոր բացեցին: Այստեղ բոլորը հուզված են, ցանկանում են յուրաքանչյուրը վայրկյանը երիտասարդ կամավորների հետ անցկացնել, հատկապես ընկերացել են գյուղի երիտասարդները,իրար խոստանում են՝ մի օր անպայման նորից հանդիպելու են:

Աղբյուրը՝ Meghrinews.com

13:00 09.08.2018