ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիանի Լծեն բնակավայրում խաչքար կանգնեցվեց
16:30 09.08.2018

Սիսիանի Լծեն բնակավայրում խաչքար կանգնեցվեց

Ռամելա մայրիկը որոշեց, որդին՝ Նարեկը իրականացրեց, տեր Ընծա քահանան էլ օծեց. Սիսիանի Լծեն բնակավայրում խաչքար կանգնեցվեց:

Ռամելա Խաչատրյանը հիշում է, իր մայրիկի Մաքո տատը հաճախ էր տնից ոտքով Լծենի բարձունք հասնում, տեղի սրբավայրում մոմ վառում և աղոթում: 

Հիսուսի խաչելությամբ, խաչը մահվանից՝ փրկության, օրհնության խորհուրդ ստացավ, ասում է տեր Ընծա քահանա Միրզոյանը:

Հոգով ուժեղ և կամեցող մարդը միայն կարող է հավատալով խաչի զորությանը, ծննդավայրում վերականգնել հին սրբատեղին, այդ կերպ վառ պահելով նախնյաց հիշատակը, համոզված է հոգևորականը:

Ռամելա Խաչատրյանը հուզված է, ուրախ ու հանգիստ՝ վերջապես 15 տարվա երազանքը իրականացավ, խաչի տեսքով վերականգնվեց Մաքո տատիկի սրբատեղին: 

Խաչի օրհնության կարգից հետո նաև մատաղ մատուցվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ HayNews.am

16:30 09.08.2018

Ամենաշատ ընթերցվածները