ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վանեցյան. ԱԱԾ Սահմանապահ զորքերը կայացած ռազմական կառույց է
18:00 09.08.2018

Վանեցյան. ԱԱԾ Սահմանապահ զորքերը կայացած ռազմական կառույց է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է  ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ, այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները:

Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձել է առկա խնդիրներին: Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշել է իր դիտողությունները և հանձնարարել  հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ:

Այցի ընթացքում քննարկվել են նաև Սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները: Տնօրենը շեշտել է, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին: ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը շրջել է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղել է ավտոպարկում, ծանոթացել է սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին:

Աղբյուր` Panorama.am

18:00 09.08.2018