ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:00 10.08.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 9-10-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի մոտակայքում այրվել է 500 քմ բուսածածկույթ, Նոր Արեշ 9 և 42 փողոցների խաչմերուկի մոտակայքում` 300 քմ, Արցախի պողոտայի և Արին Բերդի փողոցի խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Նորքի գերեզմանատանը՝ մոտ 300 քմ, Նուբարաշենի գերեզմանատան տարածքում՝ մոտ 1000 քմ, Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Խարբերդի ամառանոցների վերջնամասում՝ մոտ 200 քմ, Խարբերդի ամառանոցների 10-րդ փողոցում՝ մոտ 5000 քմ, Ռուբինյանց փողոցի թիվ 28 հասցեի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի մոտակայքում գտնվող գերեզմանատան տարածքում՝ մոտ 1500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի դիմաց՝ 2500 քմ, Քուչակ-Հարթավան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ի հարակից տարածքում` 2 հա, Կոտայքի մարզի Արզնու ձոր տանող ավտոճանապարհի մոտակայքում՝ 300 քմ խոտածածկույթ, Արզնի գյուղի սկզբնամասում` 6000 քմ, Չարենցավան քաղաքի Անդրանիկի զանգվածի 2-րդ փողոցում՝ մոտ 500 քմ, Ջրվեժ գյուղի գերեզմանատանը՝ 1 հա, Նոր Երզնկա գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 3000 քմ, Եղվարդ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ մոտ 150 քմ, Կարենիս գյուղի սկզբնամասում՝ մոտ 3000 քմ, Զովունի գյուղի 4-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկում՝ մոտ 200 քմ, Սարալանջ գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում` մոտ 1500 քմ խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել 3 դեկորատիվ ծառ, Գետամեջ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Նոր Գեղի գյուղի գերեզմանատանը՝ մոտ 700 քմ, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 35 պտղատու ծառ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թոսկապ» կոչվող գերեզմանների մոտակայքում` մոտ 800 քմ, Ներքին Խոտանան գյուղում՝ մոտ 3 հա բուսածածկույթ, Գորիս-ԼՂՀ սահման ավտոճանապարհի 9-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Ազատավան գյուղի Միքայել Նալբանդյան փողոցի վերջնամասում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ և 10 խաղողի վազ` մասնակի, Հովտաշատ գյուղի 6-րդ փողոցում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել 3 պտղատու ծառ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

13:00 10.08.2018

Ամենաշատ ընթերցվածները