ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պաշտոնական. «Գանձասար-Կապանը» երեք նորեկ ունի
16:00 11.08.2018

Պաշտոնական. «Գանձասար-Կապանը» երեք նորեկ ունի

«Գանձասար-Կապանը» հայտարարել է երեք նորեկ ունենալու մասին: Ինչպես Armfootball.com-ը նախապես տեղեկացրել էր, «արջերին» միացել են «Բանանցի» կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանը և «Ալաշկերտի» նախկին հարձակվող Միհրան Մանասյանը: Երկու ֆուտբոլիստների հետ էլ արդեն պայմանագրեր են ստորագրվել:

22-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Ուլիսում», դոնեցկի «Շախտյորի» և «Մետալուրգի» երիտասարդական թիմերում։

29-ամյա հարձակվողը «Փյունիկի» դպրոցի սան է: Նա հանդես է եկել նաև «Ուլիս» և «Քինգ Դելյուքս» ակումբներում։ Միհրանը «Ալաշկերտի» բոլոր ժամանկների լավագույն ռմբարկուն է և ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստը։ Մանասյանը «Գանձասար-Կապանում» հանդես կգա 29 համարի ներքո։

«Գանձասար-Կապանի» երրորդ նորեկը ձախ պաշտպան Բակար Բալդեն է: Գվինեաս Բիսաոյի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ։

26-ամյա Բալդեի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր, որի կազմում նա դուբլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի` «Վարդարի» դեմ արտագնա խաղում (2:0):

Աղբյուր՝ armfootball.com

16:00 11.08.2018

Ամենաշատ ընթերցվածները