ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի համայնքապետարանը շարունակում է մաքրման աշխատանքները
14:00 13.08.2018

Գորիսի համայնքապետարանը շարունակում է մաքրման աշխատանքները

Շարունակվում են զգալի աշխատանքներ իրականացվել համայնքի կանաչ տարածքները բարեկարգելու, ընդլայնելու, հանրային վայրերի մաքրման ուղղությամբ: Մաքրվում են Վարարակն գետի հարակից մայթերը՝ Գետափնյա թաղամասից մինչև Օրբելյանների փողոցը:

Մաքրվում և խճապատվում է Նարեկացի փողոցը: Մաքրվում է նաև առանձնատների շրջակայքը: Հարգելի բնակիչնե՛ր, Գորիսի համայնքապետարանը դիմում է խնդրանքով՝ շարունակել պահպանել առանձնատների հարակից տարածքների մաքրությունը:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

14:00 13.08.2018

Ամենաշատ ընթերցվածները