Սպորտ
16:00
13.08.2018
Գանձասար-Կապանն ընկերական խաղում հաղթել է Յունիոր-Սևանին
Օգոստոսի 12-ին «Գանձասար-Կապանը» Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել նորաստեղծ «Յունիոր-Սևան» ակումբի հետ։
Հանդիպումն ավարտվել է կապանյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Գանձասարի» կազմում աչքի են ընկել Միհրան Մանասյանն ու Դավիթ Մինասյանը։ Իսկ «Յունիորի» միակ գնդակը հեղինակել է Յոհան Պելտիերը։
Աղբյուրը՝ armsport.am
16:00
13.08.2018