ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական վերադիրքավորման փորձերը անընդունելի են. ԱԳՆ
14:00 14.08.2018

Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական վերադիրքավորման փորձերը անընդունելի են. ԱԳՆ

«Ադրբեջանում չպարզված հանգամանքներում հայտնված Կարեն Ղազարյանի գործը  ՀՀ արտգործնախարարության օրակարգում է: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: Օրերս այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացուն անվտանգ և հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով Նախիջևանի հետ սահմանին առկա իրավիճակին՝ բանախոսը նշեց, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրադրությունը:

«Մենք վերջին հավաստիացումները ստացել ենք ՊՆ-ի կողմից: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային և այլ խողովակներով մենք հայտնել ենք, որ վերադիրքավորման փորձերը հայկական կողմի համար անընդունելի են, և դրանք ամեն կերպ կանխվելու են»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Աղբյուր` Panorama.am

14:00 14.08.2018

Ամենաշատ ընթերցվածները