ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը կհանդիպի Մոլդովայի ընտրանուն
17:00 14.08.2018

Հայաստանի Մ-21 հավաքականը կհանդիպի Մոլդովայի ընտրանուն

Օգոստոսի 15-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Հայաստանի թիմը Քիշնևում մրցելու է Մոլդովայի ընտրանու հետ: Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Մոլդովա նախօրեին: 

ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ հանդիպման սկիզբը՝ ժամը 20:00-ին Երևանի ժամանակով:

Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Մոլդովա հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Սևակ Ասլանյան «Փյունիկ»                 
Նիկոլաոս Մելիքյան «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ
Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Գանձասար-Կապան»
Էդմոն Մովսիսյան «Փյունիկ»
Հովհաննես Նազարյան «Արցախ»
Դավիթ Տերտերյան «Գանձասա-Կապան»
Ժիրայր Մարգարյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Արթուր Նադիրյան «Փյունիկ»
Դավիթ Նալբանդյան «Արարատ-Արմենիա»
Ռազմիկ Հակոբյան «Ալաշկերտ»
Կարեն Մելքոնյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Արցախ»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Հովհաննես Հարությունյան «Զեմպլին Միխալովցե», Սլովակիա
Օվանես Պողոսյան «Արցախ»
Հովհաննես Իլանգյոզյան «Փյունիկ»

Հարձակվողներ

Գրիգոր Աղեկյան «Արցախ»
Էրիկ Պետրոսյան «Բանանց»

Աղբյուրը տեղեկացնում է, որ Ռոբերտ Հակոբյանի փոխարեն Մ-21 հավաքականին միացել է Ալբերտ Խաչումյանը «Արարատ-Արմենիա» թիմից, իսկ Հովհաննես Հարությունյանը չի մեկնել Մոլդովա վնասվածքի պատճառով:

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 14.08.2018