ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկնարկել են Գորիսի Դիտակետի հիմնանորոգման, հարակից ճանապարհի վերակառուցման աշխատանքները
17:00 17.08.2018

Մեկնարկել են Գորիսի Դիտակետի հիմնանորոգման, հարակից ճանապարհի վերակառուցման աշխատանքները

Գորիսի Դիտակետը առաջիկայում նոր տեսք կստանա. հիմնովին նորոգվում է 4400քմ մակերեսով տարածքը: Շինաշխատանքները ներառում են քարե հենապատի, ճեմուղիների, հեծանվային անցուղիների կառուցում, ավտոճանապարհի կառուցում՝ ասֆալտբետոնե ծածկույթով , ջրահեռացման համակարգի անցկացում, փայտե, քարե նստարանների տեղադրում, ծառատնկում, կանաչապատում, արտաքին լուսավորության անցկացում։
Իրականացվող ծրագրի նպատակն է ենթակառուցվածքների բարելավման միջոցով նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ Գորիս համայնքում ստեղծելով տնտեսական զարգացման համար բարենպաստ միջավայր՝ ապահովելով երկարաժամկետ զարգացում, ընդլայնել ժամանցի և հանգստի գոտիները, նպաստել դիտակետի հարակից տարածքում նոր ստեղծվող բիզնեսների զարգացմանը։ Լուսանկարներում Դիտակետի 3D ձևաչափով տեսքն է ներկայացված։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

17:00 17.08.2018

Ամենաշատ ընթերցվածները