ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:00 18.08.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Մինսկի փողոցում` մոտ 400 քմ, հարակից հողատարածքում՝ մոտ 8000 քմ, Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, այրվել է մոտ 100 քմ բուսածածկույթ, Մուսալեռ-Երևան ավտոճանապարհին՝ 200 քմ, Աշտարակի խճուղու թիվ 50/12 հասցեի մոտակայքում՝ մոտ 1200 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ մոտ 1 հա խոտածածկույթ և 6 խաղողի վազ, Նոր Արտամետ-Մրգաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 15 հա, Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 30-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 5000 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին՝ Պիկնիկ հյուրանոցի մոտակայքում՝ մոտ 100 հա, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում` մոտ 400 քմ և ջերմահարվել 10 դեկորատիվ ու 6 պտղատու ծառ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 1.5 հա խոտածածկույթ, ջերմահարվել 10 և մասամբ այրվել 5 դեկորատիվ ծառ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 5 հա, Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին՝ մոտ 6 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 24 պտղատու ծառ, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող տարածքին հարակից` մոտ 1 հա, Խնածախ գյուղի հարակից տարածքում՝ մոտ 30 հա, Շինուհայր գյուղի վերջնամասում՝ մոտ 20 հա, Խոտ գյուղի հարակից տարածքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 77 շենքի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, հեռուստաաշտարակի հարակից սարում՝ մոտ 4 հա, Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի մոտակայքում՝ մոտ 600 քմ, թիվ 4 հիմնական դպրոցի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Աբովյան քաղաքի Չափիչի 1-ին հանրակացարանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, 7-րդ միկրոշրջանում՝ 200 քմ, Թեղենիք գյուղի սարում՝ մոտ 20 հա, Արամուս գյուղի Երիտասարդական 10-րդ փողոցի հարակից տարածքում՝ 6000 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 2000 քմ, Մարալիկ քաղաքի «Պոլոզ կոնդ» կոչվող հանդամասում՝ 30 հա խոզան և 3 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռելեի գործարանի մոտակայքում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի տարածքում՝ մոտ 6 հա խոտածածկույթ և 4 հա խաղողի այգի, Մաստարա գյուղում՝ մոտ 120 հա, Արարատի մարզի Զանգակատուն գյուղում՝ մոտ 40 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:00 18.08.2018

Ամենաշատ ընթերցվածները