ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
12:30 20.09.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում՝ «Կենտրոնական գերեզմանատան» մոտակայքում՝ մոտ 7000 քմ, Թումանյան թաղամասում՝ մոտ 1000 քմ, Թբիլիսյան խճուղու տներից մեկի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Բագրևանդ թաղամասի թիվ 21 շենքի մոտակայքում՝ մոտ 1 հա, Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 2 հա, Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի գերեզմանատանը հարակից անտառում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ, Աչաջուր գյուղի «Բուսաղլու» կոչվող հանդամասում՝ մոտ 10 հա, Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի մոտակայքում՝ մոտ 4 հա, Թալին-Ցամաքասար ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 35 հա, Արարատի մարզի Լուսաշող գյուղի սկզբնամասում՝ մոտ 25 հա բուսածածկույթ և մոտ 170 բերքատու ծառ, Արգավանդ գյուղում՝ մոտ 800 քմ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 5000 քմ, Աբովյան քաղաքի նախկին Արմ Բակալեա պահեստի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Արզնի գյուղի հին գերեզմանատանը` մոտ 1500 քմ, Կոտայք գյուղում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 500 բերքատու ծառ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

12:30 20.09.2018

Ամենաշատ ընթերցվածները