ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:00 22.09.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում՝ թիվ 178 դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տաարածք, Ավան-Առինջ թաղամասում՝ թիվ 180 դպրոցի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում՝ մոտ 100 քմ, թիվ 2 դպրոցի մոտակայքում՝ մոտ 250 քմ, Հրազդան քաղաքի թիվ 14 հիմնական դպրոցի մոտակայքում` մոտ 8000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ մոտ 1000 քմ, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1,5 հա, Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի դաշտերում՝ մոտ 2 հա, Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրների փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Սյունիքի մարզի Սյունիք համայնքի վերջնամասում՝ մոտ 6000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 1 հասցեում՝ «Կիրովական» հյուրանոցի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Արեգնադեմ-Գտաշեն գյուղերի միջնամասում՝ մոտ 5 հա ցորենի հնձած արտ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղ կոչվող թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ անտառածածկ տարածքում՝ մոտ 2500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:00 22.09.2018

Ամենաշատ ընթերցվածները