ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
12:30 25.09.2018

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-23-ը ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան+37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Բաղաբերդ 1», «Վահանավանք», «Ձորք 1», «Գ․ Նժդեհ», «Աջափնյակ», «Հալիձոր», «Սյունիք», «Հունան», «Ձորք», «Սարահարթ», «Բաղաբերդ»,«Կենտրոն», «Գետափ», «Կայարան», «Երկաթուղայիններ», «Սպանդարյան», «Զորավար Դավիթ Բեկ» համատիրություններում սեպտեմբերի 17-23-ը ներառյալ՝ ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ:

Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան թաղամասերում և Հ. Ավետիսյան, Մ. Պապյան, Գր. Արզումանյան փողոցներում, Գ. Նժդեհ 1,2, Լեռնագործների 1-3-րդ նրբանցքներում, ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ:

Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցի անհատական տներում սեպտեմբերի 18-20-ը ջրամատակարարում չի իրականացվել, իսկ սեպտեմբերի 17, 21, 22, 23-ին է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ:

Երկաթուղայինների 5-րդ և Սպանդարյան 4-րդ նրբանցքներում սեպտեմբերի 17-23-ը ջրամատակարարում չի իրականացվել:

Արփիկ թաղամասում և Լեռնագործների 4-րդ նրբանցքում՝ սեպտեմբերի 17-23-ը ջրամատակարարումը եղել շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ:
Վաչագան թաղամասում սեպտեմբերի 17-23-ը ջրամատակարարումը եղել է շուրջօրյա, որակը՝ պղտոր, ճնշումը՝ թույլ:

Շղարշիկ և Համլետավան թաղամասերում սեպտեմբերի 17-23-ը ջրամատակարարումը եղել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմա

Բեխ թաղամասում սեպտեմբերի 17-23-ը ջրամատակարարումը եղել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ:

Կավարտ թաղամասում սեպտեմբերի 17-23-ը ջրամատակարարումը եղել է 4-5 ժամ տևողությամբ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

12:30 25.09.2018

Ամենաշատ ընթերցվածները