ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Իմ քայլից» Կապանի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Նարեկ Բաբայանը
13:00 25.09.2018

«Իմ քայլից» Կապանի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Նարեկ Բաբայանը

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը Կապանի ավագանու ընտրությանը «Իմ քայլը» դաշինքից կառաջադրվի քաղաքապետի թեկնածու: Տեղեկատվությունն Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ փոխմարզպետը:

«Առաջարկությունը եղել է [«Քաղաքացիական պայմանագիր»] կուսակցության վարչության կողմից, ես էլ ընդունել եմ»,- նշեց Նարեկ Բաբայանը:

Հարցին՝ իրեն ավելի շատ դուր է գալիս աշխատանքը մարզպետարանո՞ւմ, թե՞ կցանկանա գործունեությունը շարունակել քաղաքապետարանում, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Ընտրվելու դեպքում՝ միանշանակ քաղաքապետարանում»:

Էմմա Հովսեփյան

Աղբյուր՝ araratnews.am

13:00 25.09.2018