ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Որոշվեցին Սյունիքի մարզի լավագույն դպրոցական հրաձիգները
15:00 25.09.2018

Որոշվեցին Սյունիքի մարզի լավագույն դպրոցական հրաձիգները

Սեպտեմբերի 20-ին Կապանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված՝ ՀՀ դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների մարզային փուլը, որին մասնակցում էին տարածքային փուլերում հաղթած Կապանի թիվ 2 ավագ, Գորիսի թիվ 4 ավագ, Մեղրու թիվ 1 միջնակարգ եւ Ույծի միջնակարգ դպրոցների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրված էր 2 աղջիկ, 3 տղա (նաեւ մարզիչը):

Մարզային փուլում 229 միավորով հաղթող ճանաչվեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի թիմը, որն էլ սեպտեմբերի 28-30-ը Երեւանում կներկայացնի Սյունիքի մարզը մրցումների հանրապետական փուլում:

Մեղրու թիմը հավաքել էր 204 միավոր, Գորիսինը՝ 200 միավոր, Ույծի թիմը՝ 190 միավոր:

Մրցումների մարզային փուլի աշխատանքները համակարգում էր մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վովա Այվազյանը:

Աղբյուրը՝ Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration

15:00 25.09.2018

Ամենաշատ ընթերցվածները