ԱՎԵԼԻՆ

Հասարակական

 «Ժամանակ». Ռուբլուց հրաժարվում են. Ռուսական ընկերությունները դոլարով են առեւտուր անում
16:00 25.09.2018

«Ժամանակ». Ռուբլուց հրաժարվում են. Ռուսական ընկերությունները դոլարով են առեւտուր անում

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առեւտուր անելուց՝ նախապատվությունը տալով դոլարին:

Հայաստանում հացահատիկի եւ անասնակերի թանկացումը ներմուծողները բացատրում են այդ հանգամանքով. ռուսական ռուբլու արժեզրկումից հետո ռուսական բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքի գները ֆիքսել են դոլարով եւ գնորդներից պահանջում են վճարումները կատարել դոլարով: Ահա եւ ԵՏՄ-ն ու միասնական տնտեսական տարածքի գաղափարը իրական կյանքում»:

Աղբյուր՝ news.am

16:00 25.09.2018