ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քրեական գործ՝ քառօրյայի օրերին Սիսիանում հանգանակված  գումարների յուրացման փաստի առթիվ
18:00 25.09.2018

Քրեական գործ՝ քառօրյայի օրերին Սիսիանում հանգանակված գումարների յուրացման փաստի առթիվ

Ապրիլյան քառօրյայի օրերին Արցախի համար Սիսիանում  հանգանակված գումարների յուրացման փաստի  վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ նոր երևան եկած հանգամանքների հիման վրա:

Այս մասին Advocate Info-ին տեղեկացրեց  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և Սիսիանի մարզի դատախազությունում   նոր երևան եկած հանգամանքներով վարույթ է ընդունվել:  Նոր փաստական տվյալների ի հայտ գալու հիմքով որոշվել է  քրեական գործ  հարուցել  ՀՀ Քրեական օրենսգրքի 179 –րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(յուրացում կամ վատնում)»,- տեղեկացրեց Արևիկ Խաչատրյանը:

Մեր այն հարցին, թե այդ ժամանակահատվածում Սիսիանի քաղաքապետ  Աղասի Հակոբջանյանն արդյո՞ք ներգրավված է քրեական գործի շրջանակներում, Արևիկ Խարատրյանը պատասխանեց. «Ոչ, Աղասի Հակոբջանյանն այս պահին քրեական գործի շրջանակում որևէ կարգավիճակ չունի»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  դեռ տևական ժամանակ առաջ մամուլում շրջանառվել էր, որ  Ապրիլյան քառօրյայի օրերին Արցախի համար Սիսիանում  հանգանակված գումարները  իրականում չեն հասել Արցախ, փոխարենն օգտագործվել են այլ նպատակներով:  Հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստված նյութերով  քրեական գործի հարուցումը մերժելու  մասին որոշում էր կայացվել:

«Իրավաբան» փաստաբանական  ընկերության տնօրեն Ներսես Խաչատրյանը  փորձել էր գործի վերաբերյալ ուսումնասիրություն կատարել, որի ժամանակ էլ նոր հանգամանքներ էին  երևան եկել:

Այսպես,  քրեական գործի մերժման որոշման մեջ նշված էր`
«Առաջնագծում շահագործման համար կամավորականների առաջարկով շտաբը հապճեպ նախաձեռնել է ՈՒԱԶմակնիշի ավտոմեքենա գնել: 2016 թ.-ի ապրիլի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Արտաշ Պողոսյանը համաձայնել էվաճառել իր ավտոմեքենանպայմանովոր գումարը նրան տրվելու է հանգանակվող գումարներից:  Մեքենանտրամադրվել է կամավորականներինհամայնքապետարանի կողմից Մատաղիսի սահմանային զորամասիննվիրաբերելու նպատակով: 
Ավտոմեքենան շահագործման համար ոչ նպատակահարմար լինելու պատճառովայն դիրքերից հետ բերելուճանապարահին խափանվել է և վերանորոգման համար անհրաժեշտ 130 000 դրամը տրվել է տիրոջը: 
Ավելի նոր և մետաղյա խցիկ ունեցող մեքենա գնելու համար Սյունիքի մարզի Վաղատին համայնքի ղեկավարՇահեն Գրիգորյանը տրամադրել է իրնույն մակնիշի ավտոմեքենանհավաքագրված գումարների մնացորդմասը տրվել է նրան»:

Ներսես Խաչատրյանը փորձել էր պարզել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը:  Արդյունքում պարզվել էր, որ Շահեն Գրիգորյանին  պատկանող ավտմեքենան ոչ թե Մատաղիս է գնացել, այլ վաճառվել է Արեն Վարդանյան անուն-ազգանունով անձին:
Ներսես Խաչատրյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով դա դիտարկել որպես նոր երևան եկած հանգամանք և վերանայել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:

Աղբյուր՝ advocateinfo.am

18:00 25.09.2018

Ամենաշատ ընթերցվածները