ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կարգին ընտրվԱԱԾները
19:00 25.09.2018

Կարգին ընտրվԱԱԾները

Այն, ինչ եղավ Երևանի ավագանու ընտրություններին, տեսանք բոլորս: Լրագրողները ստիպված էին միապաղաղ մեկնաբանություններ կորզել դիտորդական առաքելությունների ղեկավարներից, իսկ լայն հասարակությունն ականատես եղավ բազմաթիվ կուսակցությունների անփառունակ մայրամուտի պատկերին: Հետևությունները պարզ են: ԲՀԿ-ն իրականում էլեկտորատ չունի, իսկ ամենամեծ խախտումն արդար ընտրություններ անցկացնելու պարագայում ընտրատարածքների անմատչելիությունն է, ինչը ոչ ոք չի կարող ասել, թե որքանով է ազդում ընտրողների ընդհանուր թվի վրա:

Ի վերջո, լա՞վ է, որ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 80%-ից ավելի ձայն: Մի կողմից մենք գիտակցում ենք, որ հասարակությունն այս քվեարկությամբ միանշանակ պատասխանատվություն դրեց Նիկոլ Փաշինյանի ուսերին՝ արագորեն կազմակերպել արտահերթ ԱԺ ընտրություններ և վերջնականապես մեզ բոլորիս հանել այս քաղաքական սառեցված իրավիճակից, երբ կոնկրետ ռեֆորմներ հնարավոր չէ իրականացնել: Մյուս կողմից՝ Հայկ Մարությանի թիմը ահռելիորեն մեծ պատասխանատվության տակ ընկավ, երբ հնարավոր չի լինելու ձախողումները բարդել ավագանու այլ ուժերի կամ նախորդ իշխանությունների բացթողումների վրա:

Այս պահին նոր քաղաքական ուժը կոնսոլիդացնում է իր թիմակիցներին: Վստահ եմ՝ շարքերը համալրվելու են արհեստավարժ իրավաբաններով և տնտեսագետներով, ինչն օրակարգից չի հանում մի քանի կարևորագույն հարց: Արդյո՞ք քաղաքապետարանի և թաղապետարանների ուռճացված հաստիքները կրճատվելու են, թե ոչ, և արդյո՞ք նոր թիմը կկարողանա արագորեն ի մի բերել 27 տարի զարգացման սխալ ուղիով գնացող քաղաքի զարգացման պլանները: Եվ վերջապես, արդյո՞ք հնարավոր է գտնել պատշաճ մասնագետներ 150 000 դրամ աշխատավարձով:

«Զանգեզուր պրես»

19:00 25.09.2018

Ամենաշատ ընթերցվածները