ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:00 28.09.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակայքում այրվել է 1500 քմ, Կոտայքի մարզի Կապուտան գյուղի «Տախտեր» կոչվող հանդամասում՝ մոտ 10 հա, Հրազդան քաղաքի հեռուստաաշտարակի մոտ 1.5 հա, Կենտրոն թաղամասին հարակից սարում՝ մոտ 8000 քմ, Ջրառատ թաղամասում՝ 2000 քմ, Շահումյան փողոցում՝ 1.5 հա, Եղվարդ-Նոր-Գեղի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Վազգեն Ա փողոցի թիվ 4 տան մոտակայքում՝ 4 հա, Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի վերջնամասում՝ մոտ 2 հա, Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում՝ մոտ 2 հա, Արարատի մարզի Արարատ քաղաքի Ներքին Ղամառլուի դաշտերում՝ մոտ 2 հա, Հայանիստ գյուղում` մոտ 5000 քմ, Վեդի-Լուսաշող ավտճանապարհի 31-րդ կմ-ի մոտակայքում՝ 14 հա, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ամառանոցներում՝ 5 հա, Արմավիրիր մարզի Էջմիածին քաղաքի «Անտառ-պուրակ» ռեստորանի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկ տարածք: 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:00 28.09.2018