ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալները զգալի աճել են
12:30 29.09.2018

Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալները զգալի աճել են

ՀՀ վիճակագրական  կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2018  թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 77 տոկոսով աճել է ցեմենտի արտադրության ծավալը: Եթե այս տարվա հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 357 հազար տոննա ցեմենտ, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝  201.7  հազար տոննա:

Ըստ վիճակագրության՝  այս տարվա  9 ամիսներին  2.1 անգամ ավելացել է գաջի արտադրությունը՝ կազմելով 15 հազար 206 տոննա:

Հունվար-օգոստոսին  2.2 անգամ աճել են տուֆի, 33.4%-ով՝ ապակյա տարաների,  20%-ով՝  ոչ հանքային շինանյութերի, 32.7%-ով`հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների, 82.5%-ով՝ գիպսային շաղախի, 60.5%-ով՝ բնական քարից երեսպատման սալերի,  45.9%-ով՝ ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության ծավալները:

Այս տարվա 9 ամիսներին  4.8%-ով նվազել է միայն կրի արտադրությունը։

Աղբյուրը՝ Panorama.am

12:30 29.09.2018

Ամենաշատ ընթերցվածները