ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
17:00 30.09.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում այրվել է մոտ 2000 քմ բուսածածկույթ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 0.5 հա, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 8/1 հասցեում՝ մոտ 200 քմ, Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի «Քեհան» կոչվող տարածքում՝ 2500 քմ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի վերջնամասում՝ մոտ 20 հա, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի վերջնամասում՝ մոտ 2 հա, Արագած լեռան լանջին՝ մոտ 1 հա, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ մոտ 3.5 հա, Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհին՝ մոտ 200 քմ խոտածածկույթ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ փողոցի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Շիրակամուտ համայնքի «Չիչխանի ձոր» կոչվող տարածքում՝ մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Կուրիս և Գուդեմնիս գյուղերի միջնամասում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի «Բալի» հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ, Ջրաբեր գյուղում՝ ավազի հանքի մոտակայքում՝ մոտ 80 հա, Վերին Պտղնի գյուղում՝ «Վան Պլազա» հյուրանոցի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Հրազդան Մաքրավան թաղամասի մոտակա սարում՝ մոտ 7000 քմ, Արագյուղ գյուղի սկզբնամասում՝ մոտ 25 հա խոտածածկույթ և մոտ 5 հա խնձորի այգի խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

17:00 30.09.2018

Ամենաշատ ընթերցվածները